«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ գրառումը.
Հարգելի լրագրողներ, անկեղծորեն ողջունում եմ ձեր միասնականությունը՝ բոյկոտով ձեր գործընկերոջը սատարելու ակցիան: Երեւի ես էլ, որպես լրագրող, չուզենալով հանդերձ, (ինչպես ձեզանից շատերը), միանայի այդ նախաձեռնությանը՝ ոլորտի ստորագրության պատիվն ու միասնականությունը պահելու համար:
Բայց եթե ձեզնից շատերի համար բոյկոտը գործընկերոջը սատարելու ակցիա էր, ապա նախաձեռնվողների համար (նրանց նույնպես հրավիրել էի), բոյկոտը այդ միջադեպի իրական պատկերը, եղելությունը հրապարակայնացնելուց եւ հրապարակավ միասին քննարկելուց խուսափելու միջոց էր:
Ինչեւէ՝ ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հանցագործը, տգետը, մաֆիոզը եւ պառլամենտական մշակույթի հետ կապ չունեցող որեւէ մեկը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաեւ՝ ճղճիմ եւ նենգ պատվերներ կատարողը, տգետը, լրագրողի անվան տակ պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ պատերից ներս:
Կարդացեք նաև
Մնացեք միասնական եւ խաղաղությամբ: