Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը պետքարտուղարի պաշտոնում ընտրել է ExxonMobil-ի ղեկավարին

Դեկտեմբեր 13,2016 17:03

 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պետքարտուղարի պաշտոնում ընտրել է ExxonMobil խոշորագույն նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017թ. հունվարի 20-ին: Դրանից հետո նա պաշտոնապես կոնգրեսի քննարկմանը կներկայացնի կառավարության անդամների թեկնածությունները:

Ռեքս Թիլերսոնը 64 տարեկան է: Նա ավարտել է Տեխասի համալսարանը, շուրջ 4 տասնամյակ աշխատել է ExxonMobil-ում, որտեղ սկսել է որպես ինժեներ, իսկ 2006թ.-ից գլխավորում է ընկերությունը:

Թրամփի շտաբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թիլերսոնը պետք է «ամրապնդի տարածաշրջանի կայունությունը և կենտրոնանա ԱՄՆ ազգային անվտանգության տեսանկյունից առանցքային շահերի վրա»:

Չնայած Թիլերսոնը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, հայտարարության հեղինակները համոզված են, որ նրան կօգնի «համառությունը, հարուստ փորձը և աշխարհաքաղաքականության խորը ըմբռնումը»:

Թիլերսոնը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է «Բարեկամության շքանշանի»:

Exxonmobil-ը 1995թ.-ից մեծ ներկայություն ունի Ադրբեջանում: AIOC (Azerbaijan International Operating Company) միջազգային կոնսորցիումում (որը շահագործում  է երեք խոշոր հանքավայրեր՝ «Ազերին», «Չիրագը» և «Գյունեշլին») Exxonmobil-ն ունի 8 տոկոս մասնաբաժին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031