Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նորընտիր նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՜ն Վադիմ Նիկոլայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Մեր ժողովուրդներին ու երկրներին միավորում են պատմական եւ արժեհամակարգային շատ ընդհանրություններ, եւ մենք անկեղծորեն շահագրգռված ենք Մերձդնեստրի հետ եղբայրական հարաբերությունների պահպանմամբ, ում հետ բարեկամությունը մեր երկրում բարձր են գնահատում:
Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունն այսուհետ էլ կշարունակի զարգանալ եւ ամրապնդել իր անկախ պետականությունը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք, եղբայրական Մերձդնեստրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ