Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մտահոգիչ է նաեւ համանախագահների համար». Շարմազանովը՝ Ադրբեջան-Իսրայել դաշինքի մասին

Դեկտեմբեր 13,2016 16:31

«Այն համագործակցությունները, որոնք միտված են հզորացնելու Ադրբեջանի ռազմական ուժերը, բնականաբար, մեզ պետք է մտահոգեն»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ Իսրայելը եւ Ադրբեջանը պատրաստվում են փաստաթղթով ամրագրված ռազմական դաշինք ստեղծել եւ ժամանակակից սպառազինություն մատակարարել, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ղարաբաղը կոնֆլիկտ ունի Ադրբեջանի հետ, եւ սպառազինությունների մրցավազքը, որը վարում է Ադրբեջանը, մտահոգիչ է ոչ միայն մեզ, այլեւ համանախագահների համար: Այն երկրներին եւ կառույցներին, որոնք շահագրգիռ են տարածաշրջանային կայունության գործում, դա պետք է մտահոգի: Կարծում եմ՝ գոնե համբուրգյան հայտարարությունները կոչ են ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Եթե դրանից հետո Ադրբեջանը փորձում է նաեւ Իսրայելի հետ ռազմական գործակցությունը խորացնել, չենք կարող ողջունել, բայց դա մեզ համար ինդիկատոր պետք է լինի, որ մենք էլ հզորացնենք մեր սպառազինությունը»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031