ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության (50մ) պատճառով դժվարանցանելի են Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները:
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն