Վորլդ Վիժն Հայաստանը շարունակում է ամանորյա նվիրատվական ակցիաները, որոնք կօգնեն հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն:
Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի մոլերից մեկի հետ համատեղ (մանրամասներն այստեղ) Վորլդ Վիժնը մեկնարկեց «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլում տեղադրվել է հսկայական փազլ, որը կհավաքեն մոլի այցելուները՝ գնելով փազլի մասնիկները և տեղադրելով դրանցից յուրաքանչյուրն իրենց տեղում: Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ կտան տաք հագուստով ապահովել ավելի քան 70 երեխայի Հայաստանի թե՛ քաղաքային, և թե՛ սահմանամերձ գյուղական համայնքներում:
Տոնական գնումներին զուգահեռ Վորլդ Վիժնը հրավիրում է նաև մասնակցել այս ակցիային և տաք հագուստի հետ մեկտեղ ջերմ ու բարի մաղթանքներ ուղարկել կարիքի մեջ ապրող մանուկներին:
Վորլդ Վիժն Հայաստանը դիմում է Հայաստանում գործող լրատվամիջոցներին՝ խնդրելով աջակցել այս տեղեկատվության տարածմանը, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ մասնակցեն Ամանորի այս ակցիաներին և աջակցեն աղքատության մեջ ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Շարունակվում է նաև դեկտեմբերի 1-ից մեկնարկած «1 օր` 1 նվեր» ակցիան, որի միջոցով Վորլդ Վիժն կազմակերպությունը հավաքում է հանգանակություն՝ Նոյեմբերյանի, Ամասիայի և Ճամբարակի գյուղական համայնքներում ապրող 30 երեխայի Ամանորի նվերներ ձեռք բերելու համար: Դեկտեմբերի 13-ի դրությամբ արդեն ունենք 15 նվիրատվություն:
1 նվերի փաթեթն արժե 10000 դրամ, և այն ներառում է ինչպես ավանդական քաղցրավենիք, այնպես էլ երեխայի ցանկությանն ու կարիքին համապատասխան նվեր՝ խաղալիք:
Նվիրատվությունները կատարվում են www.donate.am կայքի միջոցով, ամանորյա փաթեթին ծանոթանալու համար այցելեք https://donate.am/am/gift-catalog/show/16, իսկ այլ փաթեթներին` https://donate.am/am/gift-catalog հասցեով կամ հնարավոր է անմիջապես դրամ փոխանցել 220413350228000 հաշվեհամարին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ:
Ամեն օր Վորլդ Վիժնի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/worldvisionarmenia.official) տեղադրվում է մեկ երեխայի կյանքի և երազանքների մասին պատմող գրառում:
Վիճակագրական տվյալներ
2015թ-ին Վորլդ Վիժնի կողմից իրականացրած «Հայաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակային հետազոտություն*»-ը փաստում է, որ Հայաստանումապրող և իրեն միջին խավ համարող ընտանիքների 26%-ը չի կարող գնել նոր հագուստ և կոշիկ առանց դրսից օգնության, նրանց 13%-ն էլ չեն կարող ապահովել օրական երեքանգամյա սնունդ:
Ըստ նույն հետազոտության՝ Հայաստանի ընտանիքների 80%-ը կարծում է, որ իրենց ընտանիքը պատկանում է միջին խավի ընտանիքների թվին, 16 տոկոսը կարծում է, որ ապրում են աղքատ և միայն 1 տոկոսն է կարծում, որ իրենք հարուստ են:
Ընդհանուր առմամբ՝
• ընտանիքների 33%-ը չի կարող գնել նոր հագուստ,
• 27%-ը՝ գրենական պիտույքներ,
• 18%-ը՝ բավարար սնունդ,
• 20%-ը չի կարողանում տաքացնել տունը ձմռան ամիսներին,
• 24%-ը չի կարող գնել դեղորայք անհրաժեշտության դեպքում:
Վորլդ Վիժն