Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ». Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

Դեկտեմբեր 13,2016 15:52

«Ուզում եմ հուսալ, որ եռյակ-դաշինքն ընդդիմադիր դաշտում դրական փոփոխություններ կբերի»,-անդրադառնալով ՔԲ, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած ընդդիմադիր դաշինքին, խորհրդարանում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Միշտ կողմնակից եմ եղել ընդդիմության միավորմանը, բայց, ցավոք, դա շատ դեպքերում արհեստականորեն չլինող հարց է: Հետեւաբար, ինձ համար տհաճ է ընդդիմության մեջ մրցակցության մասին խոսելը: Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում ինչ ուժեր էլ լինեն, միմյանց հանդեպ պետք է «լոյալություն» պահեն: Եթե դա չի արվում, դրանից շատ մեծ արհեստականության հոտ է տարածվում»,-նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Մեկնաբանելով կարծիքները, թե իշխանությունը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտ է «բերում»՝ «կեղծ ընդդիմություն» ձեւավորելու նպատակով, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Եթե մի բան ակնկալում են տասնյակ հազարավոր մարդիկ, ուրեմն այդտեղ արհեստականության մասին խոսելը ճիշտ չէ եւ կոռեկտ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031