«Հիմնական խնդիրներն այս ընթացքում լուծվել են նաեւ քաղհասարակության մասնակցությամբ: ՀՀ-ում նախկինում նման համագործակցություն չենք ունեցել»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին այլեւս չմասնակցելը չի՞ ստվերելու այդ քննարկումների նշանակությունը, ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Լիահույս ենք, որ այդ համագործակցության արդյունքը շարունակական է լինելու ընտրությունների ժամանակահատվածում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտներին կոչ կանեի եւս մեկ անգամ կանգ առնել եւ անդրադարձ կատարել, գտնել համագործակցության եզրերը, որոնք բերելու են ավելի լավ արդյունքի»,-հավելեց Հերմինե Նաղդալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ