«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածելու խնդրանքով հրապարակել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»-ի նախընտրական ցուցակում ներառված Արմեն Վիրաբյանի տեսաուղերձը:
Նշենք, որ վերջինս՝ ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, դիմել էր Իլհամ Ալիեւին՝ խնդրելով օգնել երրորդ երկրից քաղաքական ապաստան ստանալու հարցում:
Արմեն Վիրաբյանն այս տեսաուղերձում նշում է. «Դա թյուրիմացություն էր՝ կապվել Haqqin az-ի հետ: Ես ոչ մի տեսակի բաներ չեմ ստորագրել Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված»: Նաեւ տեղեկացրել է, թե դատի է տալու այդ ԶԼՄ-ին՝ իր անվանն առնչվող հերյուրանքների համար. «Ես պարզապես հանդիսացել եմ խաբեության զոհ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև