Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյան. Կառավարման խնդիր է, որ համապատասխան մարդիկ իրենց տեղում չեն

Դեկտեմբեր 13,2016 15:09

«Առաջին հերթին փոխում ենք ղեկավարների մտածելակերպը կազմակերպությունների կառավարման մասով եւ երկրորդ հերթին փոխում ենք աշխատակիցների մոտիվացիոն սխեմաները»,- դեկտեմբերի 13-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում կառավարման խնդիր է այն հանգամանքը, որ համապատասխան մարդիկ իրենց տեղում չեն կամ այն մարդը, որը պետք է կառավարի այդ գործընթացը՝ ինքը լրիվ այլ գործառույթ է իրականացնում: Նա նշեց, որ Հայաստանում արդեն երեք տարի է աշխատում են մասնավոր միջազգային կազմակերպությունների հետ. «Հիմնական շեշտը դրվում է աշխատակիցների տեւական մոտիվացիայի բարձրացման սխեմայի վրա, որը հիմնված է ոչ թե կետային մտածելակերպի վրա, թե ինչ ունենք այդ էլ ունենք սկզբունքով, այլ ընդհակառակը՝ զարգացման միտում, ճգնաժամեր, որոնց որ հարկավոր է հաղթահարել»:

Կարեն Սարգսյանը որպես մոտիվացիոն գործիք առանձնացրեց ուսուցումը. «Առաջին հերթին աշխատակիցներն իրենք են գիտակցում, որ ուսուցումը հարկավոր է, երկրորդ հերթին ղեկավարներից, քչերը իհարկե, հնարավորություն են ընձեռում եւ աշխատակիցների փոխարեն վճարումներ են կատարում, որպեսզի վերապատրաստվեն: Միտումը կա, գործընթաց կա եւ կշարունակվի, եւ ես վստահ եմ, որ առաջիկա 3-4 տարիների ընթացքում մենք կունենանք բավականին լավ պատկեր այդ տեսանկյունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031