Խորհրդարանում այսօր լրագրողները բոյկոտեցին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ հաշվի առնելով պատգամավորի եւ լրագրող Վահե Մակարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:
Լրագրողները հավաքվել էին նախասրահում, ինչը տեսնելով՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Էս միասնական բոյկո՞տ ենք անում, երեխեք ջան», ու մտավ ճեպազրույցների սրահ, որտեղ միայն ԱԺ լրատվական ծառայության աշխատակիցներն էին:
Ապա որոշ ժամանակ անց պատգամավորը դուրս եկավ սրահից եւ թեթեւակի ժպտալով՝ հեռացավ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ