«Կան բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի հետ, ոչինչ չեմ բացառում»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը մտադի՞ր է առաջիկա ընտրություններում հանդես գալ դաշինքով, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով երեկ ստեղծված ընդդիմադիր դաշինքին՝ նա ասաց. «Շատ դրական եմ գնահատում այն քաղաքական ուժերի համախմբումը, որոնք կարողանում են վեր կանգնել իրենց ներքին խնդիրներից: Ուրախ եմ, որ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» նման հայտ են ներկայացրել»:
Լյուդմիլա Սարգսյանն, այնուամենայնիվ, կարծում է, որ ծայրահեղ գաղափարական դաշինքներ չկան, եւ այս դաշինքը նախընտրական է՝ համատեղ պայքարի հնարավորություններով. «Ժամանակը շատ սուղ է, սա լինելու է զուտ նախընտրական դաշինք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ