Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակասական ցուցմունքներ՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով

Դեկտեմբեր 13,2016 14:43

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի շրջանակում այսօր ցուցմունք տվող բժշկուհիները հակասական ցուցմունքներ տվեցին: Ի տարբերություն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ – գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանի, որը պատմեց՝, որ Մերի Մարգարյանի երեխայի սրտի զարկի դանդաղում էր նկատվել, ինչի համար կոնսիլիումը որոշեց կեսարյան հատում անել, նույն բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի նեոնատոլոգ Գոհար Ահարոնյանը պնդեց, որ երեխան եղել է մեռելածին. սրտի բաբախ ընդհանրապես չկար, իսկ շնչառական ռեֆլեքսները բացակայում էին:

«Տասը րոպե վերակենդանացման միջոցառումներ ենք արել, որից հետո նկատվել է եզակի սրտի բաբախ, մենք շարունակել ենք վերակենդանացման միջոցառումները, որից հետո տեղափոխել ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հրավիրել ենք նյարդաբանի, ռեանիմատոլոգի կոնսուլտացիաներ: Երրորդ օրն արդեն երեխայի վիճակն ավելի վատացավ, կատարված ոչ մի միջոցառում չփրկեց երեխային»,- պատմեց տիկին Ահարոնյանը:

Ըստ նրա, հնարավոր չէր չորս- հինգ ժամ առաջ մոր մոտ առաջացած որեւէ խնդիր նման հետեւանքի հանգեցներ երեխայի մոտ. «Մոր հետ հղիության ժամանակ երկարատեւ վիրուսային հիվանդությունը միայն կարող էր վնասել երեխային»:

Դատարանի որոշմամբ, հրապարակվեց Գոհար Ահարոնյանի նախաքննական ցուցմունքը՝ արձանագրելով էական հակասություններ: Գոհար Ահարոնյանը նախաքննական ցուցմունքում պատմել էր, թե հուլիսի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում տեղեկացվել է, որ կեսարյան հատում են անելու, պտղի սրտի զարկերը դանդաղ են:

Հիշեցնենք, որ ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին և Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031