«Միավորվել են որոշակի նպատակներով՝ առաջիկա ընտրությունները ցույց կտան»,-խորհրդարանում այսօր խոսելով երեկ ստեղծված ընդդիմադիր դաշինքի մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Արդյոք դաշինքը լուրջ մրցակից է իշխանության համար, նրա խոսքով. ««Լուրջ, կամ ոչ լուրջ, ամեն դեպքում՝ մրցակից են»:
Դավթյանը իշխանության անունից գնահատական չտվեց նորաստեղծ դաշինքին. «Քաղաքական պայքար է, որի մեջ բոլոր օրինական ձեւերը բոլորի կողմից պետք է ընդունելի լինեն: Ցանկանում ենք, որ անցկացվեն անբիծ ընտրություններ: Նախագահի շուրթերից է դա հնչել»:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ