Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրեբունի ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգը պնդեց, որ մահացած ծննդկանի մոտ ՀԵԼԼՓ համախտանիշ էր հաստատվել

Դեկտեմբեր 13,2016 14:04

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր ցուցմունք տվեց ծննդկանի կեսարյան վիրահատությանը մասնակցած «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը:

Ըստ նրա, կեսարյան անելու անհրաժեշտությունն առաջացել էր ծննդկանի մոտ հայտնաբերված երկկողմանի թոքաբորբի պատճառով: Նրա խոսքով, Մերի Մարգարյանի հետազոտությունների արդյունքում հաստատվել էր նաեւ ՀԵԼԼՓ համախտանիշը:

«Վիրահատարանում ստացանք հետազոտության արդյունքները, որի համաձայն` տրոմբոցիտների նվազում կար եւ լյարդի ֆեգմենտների բարձրացում: Այդ ժամանակ արդեն ՀԵԼԼՓ համախտանիշը հաստատվեց, եւ սկսեցինք վիրահատությունը: Ինձ վերակենդանացման բաժանմունք են հրավիրել հուլիսի 27-ին, ժամը 16:00-ի սահմաններում: Մերիի վիճակը ծանր էր, կատարվել էին համապատասխան հետազոտությունները»,- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պատմեց մանկաբարձ Ղարիբյանը:

Ինչու է Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվել ժամը 15:10-ին, իսկ գինեկոլոգները հրավիրվել են ժամը 16:00-ին հարցին, Էդիտա Ղարիբյանը չկարողացավ պատասխանել: Պաշտպանական կողմի մյուս հարցին, թե ինչու է վիրահատությունն արվել ժամը 17:15-ին, բժշկուհին կրկին չկարողացավ պատասխանել:

meri_sargsyani-gorc_1

Տիկին Ղարիբյանն ասաց, որ տարեկան ՀԵԼԼՓ համախտանիշով երկու-երեք դեպք է իրենց մոտ գրանցվում, բայց Մերի Մարգարյանի դեպքն աննախադեպ էր իր ելքով. «Նման ելքով իմ 19 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ է հանդիպել»:

Դատավորն էլ նկատեց, որ ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետների` ՀԵԼԼՓ-ը ախտորոշվում է միայն մահից հետո, տիկին Ղարիբյանն էլ ասաց՝ այդ համախտանիշը տարբեր աստիճանի է լինում:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որի մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031