Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մինչեւ 27 տարեկանը հանգիստ խղճով խուսափել են ծառայությունից, մեկ Նոր տարին շատ բան չի փոխի». Վիգեն Սարգսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 13:53

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը ասում է, որ այն մարդիկ, որոնց 27 տարեկանը լրացել է, օրենքով մուծում են անում պետբյուջե եւ հետախուզումից դուրս են գալիս: Օրերս ԱԺ-ում Արամ Մանուկյանն ասաց, որ 3 զինակոչ է արդեն, կառավարությունը չի ներկայացրել ԱԺ՝ ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծ: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խոստացավ ուսումնասիրել:

ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ Արամ Մանուկյանը նախարարին հիշեցրեց խնդրի մասին եւ ասաց, որ շատ երիտասարդներ, որոնք ընտանիք ունեն, աշխատանք ունեն, հնարավոր է այս նախագծով գոնե Նոր տարին այստեղ նշեն՝ իրենց ընտանիքի հետ:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այդ օրենքը շարունակում է գործել: Դուք ճիշտ եք այնքանով, որ այդ օրենքի վերջին երկարացումից հետո այն տարածվում է մինչեւ 2015-ի մայիսի 15-ին 7 տարին լրացածները: Մենք տարեկան ունենում ենք մի քանի հարյուր դիմում՝ բոլոր տարիների նախկինում չծառայածներից: Ամենաշատը լինում է տարեկան 650 դիմում: Չեմ կարծում, որ մարդկանց շատ ստվար զանգված կա, որ ուզում է եւ չի կարողանում օգտվել այդ օրենքի հնարավորությունից: Դա իմ օրենքը չէ՝ որպես ՊՆ նախարար, գուցե սփյուռքի նախարարությանն է, այլ գերատեսչությունների առաջարկելիքն է»:

Նախարարը հայտնեց իր կարծիքը՝ «Չեմ կարծում որ սա հրատապ նախագիծ է, որովհետեւ մենք չենք խոսում արտերկրում մնացած մեր զինվորներին հետ բերելու մասին, մի ձեւ փրկելու, մինչեւ Նոր տարին տուն հասցնելու: Խոսում ենք մարդկանց մասին, որոնք որոշում են ընդունել խուսափել զինծառայությունից՝ այս կամ այն պատճառով ու եթե մինչեւ 27 տարեկանը հանգիստ խղճով դա արել են, կարծում եմ, մեկ Նոր տարի այս կողմ կամ այն կողմ՝ շատ բան չի փոխում իրենց կյանքում»:

Նախարարը չբացառեց, որ նախարարությունը, այնուամենայնիվ, դրական եզրակացություն կտա այդ օրենքի նախագծին՝ հաշվի առնելով քաղաքականությունը:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ ժողովրդագրական խնդիր ունենք, եթե անգամ 100 երիտասարդ էլ վերադառնա, նրանք պոտենցիալ ծնող են, պոտենցիալ զինվոր են, իսկ մենք նրանց կարիքը զգում ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031