Հատված պատմաբան Գեւորգ Յազճյանի հարցազրույցից:
– Որոշակի մեխանիզմներ գոյություն ունե՞ն, որպեսզի սփյուռքը կարողանա ազդել այսօրվա մեր ներքին կյանքի վրա։
– Չի կարող ազդել։ Որովհետև սփյուռքը միատար չէ, միակամ չէ։ Նրանց 95%-ն առհասարակ կապ չունի հայկական ընդհանուր միջավայրի հետ։ Լավագույն դեպքում Զատիկին ձվով եկեղեցի գնան կամ ապրիլի 24-ը նշեն, մեկ-մեկ էլ Արցախում թեժացում լինի՝ ինչ-որ արձագանք անեն։
Եթե ոմանք խոսում են 8-10 մլն սփյուռքի մասին, դուք այդ թիվը բաժանեք ամենաքիչը 10-ի, եթե ոչ՝ 20-ի վրա։ Մնացածն է, որ զբաղվում է հայկական հարցերով։ Երևի մի 50 հազար մարդ։ Լա՛վ, թող 100 հազար լինի։ Ի՞նչ կարող են անել այսքանով։
Կարդացեք նաև
Սփյուռքը միայն մի դեպքում կարող է օգտակար լինել Հայաստանին, եթե ֆիդայու կարգավիճակով սփյուռքահայերը գան Հայաստան։ Եթե նրանք հայրենադարձվեցին հազարներով, տասնյակ հազարներով, ապա ամեն ինչ կփոխվի։ Նրանք պետք է գան ու այստեղ ապրեն, այստեղ պայքարեն ներքին, նաև արտաքին թշնամու դեմ։ Անպայման ներքինի դեմ էլ պետք է պայքարեն։ Ինչ անուն ուզում եք կարող եք տալ՝ կոռուպցիա, կաշառակերություն, փչացածություն, վատնում, մսխում…
Սփյուռքը այնտեղ մնալով մանավանդ այստեղից գնացածները, բարոյական իրավունք չունեն այստեղ ապրողներին խելք սովորեցնել։ Թող գան այստեղ, թող տանջվեն մեզ հետ, մեզ նման։ Քանզի մենք այստեղ ամեն օր մեղր ու կարագ չենք ուտում։ Թող գան ու այստեղ պայքարեն։ Դրսում ինտերնետներով, ֆեյսբուքներով, երբեմն էլ դեսպանատների ու հյուպատոսարանների առաջ 50 կամ 100 հոգով ցույց անելով հարց չի լուծվում։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Գ.Յ.՝ «այստեղից գնացածները, բարոյական իրավունք չունեն այստեղ ապրողներին խելք սովորեցնել»…Ողբամ զքեզ,Գեւորգ Յաղջյան:Թող հարգարժան«Առավոտ»ը իմ ու քո մեջ բանավեճ կազմակերպի(թեկուզ հեռակա)՝ պատասխանս ավելի սուր կլինի:
Բայց այս մարդու ասածի մեջ կա իրողություն: Պետք չէ այդքան սուր քննադատել: Ի դեպ նա շատ հայտնի պատմաբան և հրապարակախոս է և առհասարակ մազոխիստի տպավորություն չի թողել, ծայրահեղ ազգայնամոլ է, ինչը մեր օրերում շատ է պակասում: Հասկանում եմ, որ նա իր սուր խոսքով զարնում է շատ հայերի ցավոտ վերքերին, բայ պետք է նրա ասածները ճիշտ հասկանալ և չտրվել զգացումներին: Նա մի լուծման ուղի է առաջարկում, որը իսկապես իրատեսական է եթե լինի համազգային միաբանություն, օրինակ իրական “եկեղեցու” շուրջ եվ ազգապհապանության հարց առաջ քաշվի ինչը մեր օրերում մեզ Հայերիս օդ ու ջրի պես հարկավոր է:
Պարոն Յազճյանի դեմքից երևում է, որ մեղր ու կարագ չի ուտում ու տանջահար է լինում… Գոնե, նման ճամարտակություններից առաջ, շրթունքների ճարպը սրբի…
Պարոն պատմաբան Գեւորգ Յազճյան, Պարոն Ասլանյանը արդեն ասեց, որ ուզում է Ձեզ հետ հարցազրույց կազմակերպել «Առավոտի» միջոցով:
Քանի որ հարցազրույցը Ձեզ հետ անհնար է, Դուք Պարոն պատմաբան Գեւորգ Յազճյան, կխուսափեք այդ հարցազրույցից, քանի որ այն Ձեր շահերից չի բխում, քանի որ Դուք կստանաք պատասխաններ, որոնք Ձեզ կզրկեն Ձեր «ճարտար» ոճից ու անհիմն որոշումներից: Խոսքի մեջ հիշեցնեմ,որ Դուք շատ խնդիրների այդպես էլ չեք տիրապետում: Չեք տիրապետում այդ խնդիրներին այնպես, այն մեծ ամբողջականությամբ ինչպես, օրինակ ես, որ հայրենիքից գնացել եմ: Գիտե՞ք ինչու՞ եմ գնացել, գնացել եմ, որովհետեւ Դուք եւ Ձեզ նմանները Հայրենիքից ու Հայաստանից ու Հայ ժողովրդի էությունից ոչինչ չեն հասկանում, դատարկախոսում եք եւ անարդյուք աշխատում:
Ես Հայրենիքից գնացել եմ բայց արտերկրից կարողանում եմ կապ ապահովել տարբեր երկրներում ու մայրցամաքներում ապրող գնացած հայրենակիցների հետ ու աշխատել Հակական խնդիրների շուրջ, կարողանում եմ համախմբել ու միասնաբար մտածել, աշխատել: Դուք Հայաստանից նստած քանի՞ միասնական աշխատանք եք կատարել «գնացածների» հետ.. Դուք հանգիստ մնացեք, գնացողները վերադառնալու են: Ես իմ աշխատանքը եւ շատ «գնացած» հայրենակիցների աշխատանքն ավելի շատ եմ գնահատում, քան այն մտավորականների, որվքեր այդտեղ նստած միայն կարողանում են պախարակել:
Պարոն Գեւորգ Յազճյան աշխատանք կատարեք, այնպիսի աշխատանք, որն արդյունք ունենա: Գնացածները Ձեզանից շատ են աշխատում ու ճիշտ են աշխատում, Դուք հանգիստ եղեք…..Օրինակ ՄԵՆՔ «Գնացածներս» Ռուս- թուրքական պայմանագրի դենոնսացիայի խնդիրն ենՔ դրել, Ռուսատանի սահմանադրական դատարանից պատասխան ենք ստացել… Մեկ տարի շարունակ պատասխանի մասին հորդորում ենք, դիմում ենք, դիմել ենք ՀՀ սահամանդրական դատարանին, ՀՀ քաղաքական դասին, Ձեզ նման մտավորականներին, քաղաքական գործիչներին,որ արձագանքեք նման արդյունք ստացած աշխատանքներին, որպեսզի ազգային խնդիր լուծվի–
իսկ Հայաստանում գործող իրենց վրա պատասխանատվություն վերցնող քաղաքական գործիչները, քաղաքականությամբ մտահոգ մտավորականները զբաղված են «ճառ ասելով…..»
իսկ ՊԱՏՐԱՍՏԻ ԶԱՆԳԸ ԿԱԽՈՂ ՉԿԱԱԱԱ….