Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Ցավում եմ, որ լրատվամիջոցներն ամեն ինչ անում են, որ ասեն, թե ոչինչ չի արվել. «Իրատես»

Դեկտեմբեր 13,2016 12:54

Կառավարության երեք ղեկավարների հետ աշխատած, կոռուպցիայի դեմ պայքարում մշտապես «ներկա» կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին մի քանի հարց ուղղեցինք հանձնաժողովների առնչությամբ։

– Կառավարությունում վաղուց ստեղծված է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, սակայն հանրությունը տեղյակ չէ, թե այս տարիներին այդ հանձնաժողովն ինչ արդյունքի է հասել։

– Ինչո՞ւ տեղյակ չեն։ Այսօր լսում էիք (նկատի ունի շաբաթ օրը «Կառավարություն-ՔՀԿ համագործակցություն» հակակոռուպցիոն համաժողովը –Ռ. Խ.).), որ ինչ-որ քայլեր կատարված են, օրենսդրական նախաձեռնություններ են եղել, էլեկտրոնային հարթակներ, քննարկումներ, «մեկ պատուհանի» կիրառումը։ Ձեզ թվում է այս ամենը ստեղծվում է օդի՞ց։

– Եթե այդպես «ջանադրաբար» կառավարություններն աշխատել են, ինչո՞ւ հանրությունը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի պտուղները։

– Ես կասեի՝ հակառակը, մեր լրատվամիջոցները գործում են ոչ արհեստավարժ։ Ստեղծվեց «մեկ պատուհանի» գաղափարը, քաղաքացու համար հեշտացել է պետական ծառայություններից օգտվելը։ Տեսնո՞ւմ է սա հանրությունը, թե՞ ոչ։ Մենք ամեն ինչ անում ենք, որ դա հանրությունը տեսնի։ Ցավում եմ, որ լրատվամիջոցներն էլ ամեն ինչ անում են, որ ասեն, թե ոչինչ չի արվել։

Լրատվամիջոցներն ընդամենը ներկայացնում են, թե ինչ է կատարվում իշխանությունում, թե ինչպես են որոշ պաշտոնյաներ կոռումպացված, սակայն նրանց ձեռքը բռնող չկա։ Սա է պայքարի «լավագույն» ցուցիչը։ Ու այս ամենը հանրությունը շատ լավ տեսնում է, պետք չէ նրան ուղղորդել։

– Հիասթափված եմ բազում լրատվամիջոցներից, նրանց խնդիրն ընդամենը մեկն է՝ ինչպես անել, որ իրենց հոդվածները շատ ընթերցվեն։ Հետևաբար, հնարավորինս շատ սկանդալային հայտարարություններ են անում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031