Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող են դիվանագետները խթանել ներդրումները. «168 ժամ»

Դեկտեմբեր 13,2016 12:44

«168 ժամ»-ի զրուցակիցն է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը

– Դիվանագետների աշխատանքը որքանո՞վ է էական ներդրումներ ներգրավելու համար, եթե երկրում դատական համակարգն է թերի, կոռուպցիան, ստվերը և հովանավորությունը մեծ տեղ ունեն։

– Պետք է խոսել արժեշղթայի բոլոր հատվածների մասին։ Մեր՝ Արտաքին գործերի նախարարության, հիմնական խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ պետք է անեն դիվանագետները՝ առավել համապատասխանելու այն խնդիրներին, որ մենք ունենք, մասնավորապես՝ արտահանման զարգացման, ներդրումների ներգրավման, երկրի վարկանիշի բարձրացման առումով, և այլն։

Մեր համար հստակ է, որ դեսպանատները, դիվանագետներն ունեն անելիքներ։ Դա չի նշանակում, որ մենք երկրի ներսում անելիքներ չունենք, կամ երկրի ներսում անելիքներն ավելի չեն հեշտացնելու դիվանագետների աշխատանքը։ Այդ ամենը փոխկապակցված է։ Բայց նստել և սպասել փոփոխություններին, բարեփոխումներին և այլն, հետո նոր աշխատել, ես կարծում եմ՝ սխալ մոտեցում է։

Դիվանագետներն աշխատում էին և պետք է աշխատեն նաև տնտեսական մասով։ Այդպես չէր, որ մենք չունենք հաջողված փորձեր, բայց միևնույն ժամանակ՝ պետք է մշակված լինի շատ հստակ համակարգ, որտեղ դիվանագետները նույնպես կիմանան, թե որն է իրենց պատասխանատվության հարցը, ինչպես դա պետք է իրենք անեն, ինչ խնդիրներ կան, ինչ ակնկալիքներ մայրաքաղաքն ունի իրենց նկատմամբ, և ամեն ինչը ոնց է շաղկապված իրար հետ։

Ուստի, մեր նպատակը, կոնկրետ իմ նպատակը՝ փորձել այդ համակարգը ներկայացնել, թե ինչպես ենք մենք պատկերացնում, ոնց պետք է դա աշխատի։ Այսինքն՝ այս արժեշղթայի մեջ բոլորն ունեն իրենց անելիքները՝ և՛ կառավարությունը, և՛ հասարակական կազմակերպությունները, ե՛ւ լրագրողները։ Թե որքանով այդ ամենն իրար հետ կաշխատի և կզուգակցվի, այդքան էլ արդյունավետ կլինի մեր աշխատանքը։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031