Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ից 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ։ Նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ։
Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորեց, որ ինտելիգենցիան համապատասխան առիթի դեպքում հանդիպում է նախագահին։
Դիրիժորը տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում բարձրացրել է ռաբիս երաժշտության դեմ պայքարի հարցը. «Երբ 1961 թվին առաջին անգամ ոտք դրեցի Երեւան, իշխողը Բաքվի երաժշտությունն էր։ Բարեբախտաբար, հետո ժողովուրդը նահանջեց՝ այն գիտակցությամբ, որ դա իր երաժշտությունը չէ։ Հիմա արդեն մեզ մոտ ռաբիսն է շատ. դա մեզ պատիվ չի բերում։ Կոմիտաս, Նարեկացի ունեցած ժողովուրդը հիմա ուրախանում է «Ավլեմ-թափեմ փոշին» երգի նման հասարակ գործերով, այնինչ՝ մեզ սազական է բարձր երաժշտությունը։ Կգա ժամանակ, երբ ռաբիսը, ինչպես Բաքվի երաժշտությունը, կնահանջի, եւ երիտասարդները կգնահատեն իսկական հայկական երաժշտությունը։ Իմ այս դիտարկմանն ի պատասխան՝ նախագահն ասաց, որ դրա համար պետք է նոր գործեր ստեղծել, որոնք հրապուրիչ կլինեն, եւ ժողովուրդը կգնա դեպի դրանք, ոչ թե դեպի հասարակ բաները»,- մեկնաբանեց Հ. Չեքիջյանը։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լիովին համաձայն եմ Նախագահի հետ … Բանը նրանում է, որ ակնարկած նոր գործերը ստեղծվում են, բայց Մշակույթի նախարարության սխալ քաղաքականության և գեղ. ղեկավարների կոնսերվատիվության պատճառով այդ գործերը չեն հասնում ունկնդրին … Հարգանքով` Աշոտ Բաբայան