Լրահոս
Օրվա լրահոսը

Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են. Տիգրան Աբրահամյան. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 13,2016 12:21

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, ե երեկ նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է եւ այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում։

«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ։ Այս ամենն ինքնին նոր լարվածություն է ստեղծում։ Երբ բացակայում են բանակցությունները ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Ամեն դեպքում Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,- ասել է Աբրահամյանը։

Հարցին՝ փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ, ըստ ձեզ, եւ ինչի՞ է սպասում Ադրբեջանը, քաղաքագետը պատասխանել է. «Ադրբեջանը վերադասավորումների փուլում է՝ պայմանավորված ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական գործոններով, բայց այն, որ Ադրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031