Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի արժանապատվության միջազգային օրը

Դեկտեմբեր 13,2016 12:16

Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներում Հոլոքոսթի հիշատակի թանգարանում Հոլոքոսթը վերապրած, հեղինակ, Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրավապաշտպան Էլի Ուիզելի (1928-2016թթ.) հիշատակության արարողության ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ:

Ամերիկայի երկրորդ բարձրաստիճան դիվանագետ Փաուերը Փուլիցերի անվան մրցանակակիր լրագրող է, ով գրել է Հայոց ցեղասպանությանն ԱՄՆ-ի արձագանքի մասին նախքան պաշտոն ստանձնելը: Անդրադառնալով Էլի Ուիզելի §Գիշեր¦ գրքին, Փաուերն ասել էր. §Իսկապես, հավանաբար ոչ մի այլ աշխատանք այդքան բան չէր արել` ճեղքելու լռությունը, որ նախկինում պարուրել էր վերապրածներին, և լույս սփռելու §Գիշեր¦-ում պատահած դեպքերին, որպեսզի բոլորը տեսնեն: Եվ այնուամենայնիվ: Անարդարությունը դեռ ամենուր էր: Հայերի նկատմամբ ցեղասպանության ժխտումը, իր կյանքի օրոք պատահած սարսափները՝ Փոլ Փոթի ռեժիմ, Բոսնիա, Ռուանդա, Դարֆուր, Սիրիա՝ նրա վերջին տարիներին: Նա վերապրեց՝ տեսնելու ավելի ու ավելի շատ մարդկանց աննկարագրելի վայրագությունների վկա լինելը, բայց նա նաև տեսնում էր, որ անտարբերությունը դեռևս շատ տարածված էր¦:

Ավելի վաղ այս շաբաթ առաջատար լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախագահ Օբամայի ՄԱԿ-ի հատուկ բանագնացը վկայակոչել էր Հայոց ցեղասպանությունը Ուիզելի հիշատակության ժամանակ՝ հարց բարձրացնելով՝ §Արդյոք Օբամայի վարչակազմն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում հայերի սպանդը լուռ ճանաչել է որպես ցեղասպանություն¦: Պատմությունը հաղորդել էր Associated Press (AP) գործակալութունը, և վերցվել էր այլ լրատվականների, այդ թվում՝ Washington Post, New York Times, McClatchyDC, ABC News, Yahoo News պարբերականների կողմից:

§Մեծ հարգանք եմ տածում Սամանթա Փաուերի նկատմամբ՝ որպես գիտնականի և հրապարակախոսի և ինձ քաջալերեց այն, որ նա դատապարտեց Հայոց ցեղասպանության ժխտումը¦, – հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով 2005թ. Կալիֆորնիայում մի միջոցառման ժամանակ իր ելույթում ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և այնուհետև արդյունքում նա հետ էր կանչվել: Ավելի վաղ այս տարի դեսպան Էվանսի §Գերեվարված ճշմարտություն¦ գիրքը տպագրվեց և առաջինը լույս տեսավ Լոս Անջելեսում:

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, որը 2015թ. նախաձեռնել էր Հայաստանը և պայմանավորված էր 1948թ. ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի տարելիցի հետ: Իրավաբան և Հոլոքոսթը վերապրած Ռաֆայել Լեմկինը, ով հեղինակել է §ցեղասպանություն¦ եզրույթը, բազմիցս հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը որպես ցեղասպանության հանցագործության նախատիպեր: Լեմկինն անխոնջ աշխատել է ՄԱԿ-ի §Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելման և պատժի մասին¦ կոնվենցիայի ընդունման ուղղությամբ, որը Միացյալ Նահանգները վավերացրեց 1988թ.:

§Մենք ողջունում և աջակցում ենք միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների ջանքերն ուղղված հետագա ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ քաշելուն՝ այդ թվում` այս զազրելի հանցագործության զոհերի հիշատակությամբ և նրանց արժանապատվությունը հարգելով¦, – հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ դեսպանը, ով ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ի հիշատակի միջոցառման քննարկման հիմնական մասնակիցներից էր:

§Դեկտեմբերի 9-ն անցյալում անգործության մեր հավաքական մեղքի հիշեցում է: Դեկտեմբերի 9-ն իրազեկելու և ցեղասպանության վտանգների, Կոնվենցիայի, դրա նպատակների ու նշանակության մասին կրթությունը խրախուսելու գործառույթ է կատարում: Դեկտեմբերի 9-ը հարթակ է առաջ քաշելու և խթանելու մեր կոլեկտիվ երկխոսությունը բարոյական և քաղաքական հրամայականների շուրջ՝ հետևողականորեն մշակելու կանխարգելման ազգային և միջազգային ուժեղ և արդյունավետ համակարգ … Մենք պարզապես չենք կարող շեղվել մեր հանձնառությունից՝ կանխելու, որպեսզի չմոռանանք, որ մենք պարտավորված ենք զոհերի և մեր հավաքական խղճի առջև¦, – նա շարունակել է:

§Միավորված ազգերի կազմակերպության կողմից ցեղասպանության հանցագործության զոհերի արժանապատվության հիշատակմամբ՝ մենք միասնական ենք մեր վճռականությամբ` կանխելու հետագա ցեղասպանությունները¦, – հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: §Այս օրը Համագումարը ևս կրկնում է Փաուերի ցեղասպանության ժխտման վտանգի մասին նախազգուշացումը և Ձեր ուշադրությունն է հրավիրում նոր հրապարակված զեկույցին՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունների վերաբերյալ¦, – հավելել է Արդունին:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031