Ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՝ համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու և օրերս հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:
Այս անգամ ևս, ինչպես նախորդին, ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտեցին նիստը:
Ավագանու նիստին ներկա էին ՀՀԿ-ի 13 և ՀՅԴ-ի 2 անդամները: «Լուսավոր Հայաստանի», ՀՎԿ եւ ԲՀԿ անդամները բոյկոտել էին նիստը: Անհրաժեշտ քվորում չկար, ուստի Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ նիստը չի կայանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ