Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղը շարունակում է շատ ավելի էժան լինել Վրաստանում, Ռուսաստանում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 13,2016 11:57

Դեղորայքը մեր երկրում թանկանում է անտրամաբանական պրոգրեսիայով։ Ընդ որում՝ ամենեւին նշանակություն չունի ոչ դեղի որակը, ոչ էլ պահանջարկը։ Անհնար է մի քանի անգամ առնչություն ունենալ դեղերի ու դեղատների հետ եւ չդժգոհել թե գնից, թե որակից։ Տպավորություն է, թե ոլորտն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթին, պատկան նախարարության վերահսկիչ ծառայություններն իրենց հերթին իրականացնում են ուսումնասիրություններ, բացահայտում մեղավորների, պատժում, սակայն արդարացի դժգոհությունները չեն պակասում։

Հայաստանում ամեն տարի պակասում է բնակչության թիվը։ Ուշագրավ է, սակայն, որ դրան զուգընթաց, դեղատները շատանում են։ 2009 թվականի 685 դեղատան դիմաց 2014-ին կար 771 դեղատուն։ Ընդ որում, եթե գումարենք այն դեղատները, որոնք գրանցված չեն պետական ռեգիստրում, կստանանք 1500։ Սկսած 2013 թվականից, դեղերի մանրածախ առեւտրաշրջանառությունը կտրուկ աճել է։ Մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջական վիճակը վատթարանում է, մարդիկ սկսել են ավելի շատ օգտվել դեղատներից, իսկ նրանցում շատ են պղտոր ջրում ձուկ որսացողները։

Դեղը շարունակում է շատ ավելի էժան լինել Վրաստանում, Ռուսաստանում, եւ քաղաքացիներից շատերը հենց այդ երկրներից են բերում դեղորայք։ Կառավարությունը խնդիրը լուծելու փոխարեն հայտարարում է, որ Վրաստանում դեղորայքի համար ԱԱՀ չկա, Ռուսաստանին էլ դեղագործական ընկերությունները մատակարարում են ցածր գներով, նրանց շուկան մեծ է։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031