Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Խուդավերդյան. «Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքնուրույն չէ»

Դեկտեմբեր 13,2016 11:51

«Լիակատար կոլապս է եղել իշխանական Արդարություն եւ զարգացում կուսակցության վարած ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ»,- դեկտեմբերի 13-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ըստ նրա ահաբեկչությունները, պայթյունները եւ բռնությունները այդ քաղաքականության վառ հետեւանքն են: Նա հավելեց, որ Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարը, վերածվել է զրո հարեւան առանց խնդրի. «Դրանում ընդհանրապես նորություն չպետք է ակնկալել: Եվ եթե դիտարկենք Էրդողանի վերջին սկանդալային հայտարարությունը, կապված նրա հետ, որ նրանք մտել են Սիրիա հենց ռուսական շահերի եւ Ասադի դեմ պայքարելու համար, այստեղ կարելի է հիշել ոչ թե այն արտահայտությունը, որ չկան հավերժական դաշնակիցներ, այլ կան հավերժական շահեր, այլ կարելի է հիշել՝ թուրքական դիվանագիտությունը թուրքական բնույթ է արտահայտությունը: Թուրքերը իրենց անկայուն բնավորության հետեւանքով վարում են անկայուն արտաքին քաղաքականություն, եւ ամեն անգամ փաստի առաջ են կանգնում: Հենց այդպես կործանվեց Օսմանյան կայսրությունը եւ հենց այսպիսի խնդիրներ ունի ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը»:

Ըստ թուրքագետի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից պարզ է դառնում, որ երբ Թուրքիան փորձում է Արեւմտյան շահերը շրջանցել երկրում տեղի են ունենում ահաբեկչություններ, պայթյուններ, որոնք հանգեցնում են նորանոր մարդկային զոհերի. «Էրդողանի վերջին հայտարարությունից պարզ դարձավ, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքնուրույն չէ, եւ քանի դեռ Արեւմուտքի նման ազդեցությունը ներկա կլինի, Թուրքիան Ռուսաստանի հետ չի կարող վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031