Երկուշաբթին սկսվեց դոլարի նկատմամբ դրամի նկատելի արժեզրկմամբ։ Դեռեւս մինչեւ կեսօր հայաստանյան բանկերում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում էր 483,6, իսկ վաճառքինը՝ 488,2 դրամ։ Դեկտեմբերի 11-ի համեմատությամբ արդեն 0,5 դրամով աճել էր առքի, 0,9 դրամով՝ վաճառքի գինը։ Մինչդեռ տարադրամի փոխանակման կետերում այդ նույն ժամանակ դոլարի առքուվաճառքի գները համապատասխանաբար հասնում էին 487 եւ 488,5 դրամի։
Նկատենք, որ Կենտրոնական բանկն իր հերթին աշխատանքային շաբաթվա վերջում, որպես դոլարի միջին փոխարժեք, հայտարարել էր 483,6 դրամը՝ արդեն իսկ 0,7 նիշով բարձր նախորդ օրվանից։
Թե մինչեւ Ամանոր ինչպիսի զարգացումներ կլինեն դոլար-դրամ հակամարտությունների միասնության եւ պայքարի խրամատներում, անդրադառնալու առիթներ դեռեւս կունենանք; Մինչդեռ կանխատեսումների որոշակի դաշտ ապահովում են նաեւ նախընթաց երկու ամիսների զարգացումները։ Ըստ այդմ՝ հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական բանկի կողմից հայտարարված դոլարի միջին փոխարժեքը դրամի նկատմամբ 474,5 դրամից հասել է, ինչպես նշեցինք, 483,6-ի՝ ապահովելով դրամի 1,9%-ով արժեզրկում։
Եվ, ուրեմն, նոր կառավարությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի, առաջին հայացքից աննշմար, բայցեւ հաստատուն քայլերով փոխում է իր դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունը, որպես առաջին քայլ՝ փորձելով սահուն արժեզրկել դրամը:
Կարդացեք նաև
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում