Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արգելված իրերի խմբաքանակի ներթափանցման փորձը: Ներնետման փորձ կատարող քաղաքացիները, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակիցներին, դիմել են փախուստի:
Կատարվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում հայտնաբերվել են պարկեր, որոնց մեջ եղել են 59,1 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման զանգված, «B 8» գրառմամբ չորս դեղահաբ, 30 շիշ բժշկական սպիրտ, 14 շիշ կոնյակ` ընդհանուրը 14 լիտր տարողությամբ, 4 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և 2 տուփ խմորիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին