ՄՅՈՒ-«Տոտենհեմ» հետխաղային մամուլի ասուլիսում լրագրողները Ժոզե Մոուրինիոյից ամենաշատը հետաքրքրվել են Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի աստիճանով եւ, թե նա երբ շարք կվերադառնա: «Հուսանք, որ նա արդեն Ծննդյան տոներին կխաղա: Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է: Երբ ես նրան պատգարակի վրա տեսա, վախեցա, որ վնասվածքը կարող է շատ ավելի լուրջ լինել: Շատ ափսոս, որ Մխիթարյանը հանդիպումներ բաց կթողնի այն ժամանակ, երբ լավագույն մարզավիճակ է ձեռք բերել: Բայց, փառք Աստծո, որ դրանք շատ չեն լինի», – հուսադրել է պորտուգալացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manyut.com-ի