Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Ադրբեջանում

Դեկտեմբեր 13,2016 10:25

Դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք):

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության 48.500: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում՝ մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031