Երեւանում ծնված Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի, Եվրոպայի քառակի, ՌԴ կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, սուսերամարտիկ Յանա Եգորյանը ներկայացվել է Ռուսաստանի 2016 թվականի լավագույն կին մարզիկի ճանաչման: Պայքարն ընթանալու է նրա, սպորտային մարմնամարզուհի Ալիյա Մուստաֆինայի եւ գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունի միջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rusfencing.ru-ի