Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև ‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն