Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակ Դաշինքը խորհրդարան կմտնի, եթե հասցնի «տեր» գտնել. Արմեն Բադալյան

Դեկտեմբեր 12,2016 18:45

Քաղաքագետ Արմեն Բադալյանը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ապագա կունենա եռյակի Դաշինքը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու հուշագիր են ստորագրել:

«Ինչ ապագա Դաշինքը կունենա, դժվար է  ասել, որովհետեւ այդ ուժերն ընդամենը հայտարարել են միավորման մասին ու շատ կարճ հայտարարություն են տարածել, որում նշել են իրենց նպատակների ` Հայաստանը եվրոպական տիպի պետություն դարձնելու մասին, հիմա թե կենսունակ կլինի, թե չի լինի, դժվար է ասել`ելնելով մի քանի հանգամանքից: Մասնավորապես, նրանք դեռեւս գործունեություն չեն իրականացրել, այլ ընդամենը այդ Դաշինքի ձեւավորման իրավական կողմն են ապահովել: Իրականում ինչ գործունեություն  կիրականցնեն, հաջողություն կունենան, թե չեն ունենա, հաջողությունը կլինի ապրիլի երկուսին, թե ապրիլի երկուսից հետո կշարունակեն հաջողությամբ գործել ու կուսակցություն կդառնան, ապագան ցույց կտա, չենք կարող գուշակություն անել»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ եռյակում դեռ երկու ամիս առաջ իրար հետ լուրջ հակասություններ ունեցող «Քաղաքացիական պայմանագրի» ու «Լուսավոր Հայաստանի» տարաձայնությունները չեն կարող նոր համագործակցության համար խոչընդոտ լինել. «Երկու ամիս առաջ այդ կուսակցությունների փոխադարձ քննադատությունները չեն կարող խանգարիչ հանգամանք դառնալ Դաշինքի ձեւավորման գործընթացում, որովհետեւ ոչ վաղ անցյալում քաղաքական դաշտում կար քառյակ կոչված Դաշինքը, որի անդամները նույնիսկ «Մարտի 1-ին» ճակատամարտի տարբեր կողմերում էին կանգնած, բայց դա չխանգարեց, որ քառյակում` հանձինս ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, ձեւավորվի Դաշինք ու փոխգործակցություն իրականացվի…ինչ վերաբերում է եռյակի Դաշինքի հնարավոր արդյունքներին, ապա հաջորդ տարի դժվար թե արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն:

Ինչպես միշտ լինելու է ընտրական միջոցառում, որի նախանշաններն արդեն կան, իսկ ընտրական միջոցառման ժամանակ Դաշինքները ոչ թե իրենց հեղինակությամբ են ձայներ հավաքում, այլ գործընթացներ են տեղի ունենում , որոնց արդյունքում նրանք կամ հայտնվում են, կամ չեն հայտնվում խորհրդարանում, մասնավորապես, եթե նրանց հաջողվի «տեր» գտնել, ապա խորհրդարանում կհայտնվեն, եթե չհաջողվի, ապա դժվար է ասել` կհայտնվեն, թե չեն հայտնվի կամ ինչ քանակով կհայտնվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031