Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևանում՝
Դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ, առավոտյան‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած‵ ձյուն: 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Երևանի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.70C (1989 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.20C (1975 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՀՀ ԱԻՆ