«Համաձայն չեմ՝ ի՞նչ է նշանակում բանակի հաշվին հարստացած գեներալ: Ո՞վ է դա ասում՝ թող հիմնավորեն, ապացուցեն, դրա համար իրավական օղակներ կան»,-ԱԺ-ում այսօր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «1000 դրամի օրինագծին», ասաց ՊՆ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:
Լրագրողների պնդմանը, թե օրինակ Հայկազ Բաղմանյանի եւ Յուրի Խաչատուրովի անուններն են շրջանառվում, Կամո Քոչունցը հակադարձեց. «Դրանք ընդհանուր խոսակցություններ են, որոնք պետք է հիմնավորել, թող ապացուցեն»:
Դիմելով լրագրողին՝ Քոչունցն ասաց. «Կարող եմ ձեզ տանել իմ տուն, ցույց տամ՝ ո՞նց եմ ապրում, երեխաներս ինչպե՞ս են սովորում…իսկ ինչ վերաբերում է Ձեր ասածին, թող ապացուցեն…»:
Հարցին՝ հնարավո՞ր է զինվորական ծառայությամբ գնել «Պորշ Կայեն», ՊՆ գեներալն այսպես պատասխանեց. «Հիմա «Պորշ» ու ավելի բարձր մեքենաներ են ձեռք բերում Ազգային…չգիտեմ՝ չէի ասի՝ ո՞վ է ձեռք բերում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ