Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստը երրորդ անձ ճանաչված «Առավոտի» ներգրավմամբ՝ գալիք տարվա փետրվարին

Դեկտեմբեր 12,2016 13:30

Նոյեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր դատավոր Ի. Բեգլարյանի նախագահությամբ նշանակված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն ընդդեմ Սյունիքի մարզպետի խորհրդական, Արցախյան պատերազմի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության հայցի քննությունը: Այն նշանակվել է գալիք տարվա փետրվարի 15-ին:

Հիշեցնեմ, որ հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել անցյալ տարվա հունիսի 19-ին: 2015թ. մայիսի 12-ին aravot.am-ում տպագրվել էր վեճի առարկա դարձած «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» հոդվածը:

Նախնական դատական անդրանիկ նիստը նշանակվել էր այս տարվա հուլիսի 15-ին:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանի՝ դատարան ուղարկված հայցադիմումի պահանջներից է դատարանի միջոցով պարտավորեցնել Վ.Հովհաննիսյանին լրատվամիջոցով հրապարակային ներողություն խնդրել իր վստահորդից, մասնավորապես, «ցինիկ ու լկտի մարդու կողմից», «իրենից ոչինչ չի ներկայացնում», «ոչինչ չունի այս աշխարհում արած», «մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդել» արտահայտություններով վիրավորելու համար, որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձել հինգ հարյուր հազար դրամ գումար:

Միաժամանակ զրպարտություն համարված «մի ոչնչություն սպառնում է մարզպետի գլուխը ջարդել» արտահայտության համար էլ պատասխանողից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ գումար:

Ի դեպ, դատարանին դիմելով՝ հայցվորը միջնորդություններ էլ էր կատարել, մասնավորապես, արգելանք դնել գնդապետի գույքի եւ դրամական միջոցների վրա:
Վոլոդյա Հովհաննիսյանն իր հերթին իր ներկայացուցչի միջոցով՝ Կ.Օվչյանի, առարկություններ էր ուղարկել դատարան, իսկ այդ ժամանակահատվածում, մասնակցելով ապրիլյան, հետապրիլյան ռազմական գործողություններին, խնդրել էր դատարանին կասեցնել գործի վարույթը: Մայիսի 17-ին վարույթը կասեցվել էր պատասխանողի՝ «ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվելու» հիմնավորմամբ:
Դատարանն այս տարվա հունիսի 18-ի որոշմամբ վերսկսելու մասին որոշում էր ընդունել:
Պատասխանող գնդապետը նշել էր, թե որպես օրինապահ եւ օրինապաշտ քաղաքացի, կկրի այդ հետեւանքները միայն այն դեպքում, երբ դատական կարգով կհաստատվի իր գործողությունների անօրինականությունը:

Գնդապետը նաեւ հայտնել էր, որ իր՝ լրատվամիջոցով արված արտահայտությունները պատասխանն էր Տիգրան Կարապետյանի հրապարակային մի ելույթի:

Խոսքը 1in.am-ով արված՝ «Խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա»-ի մասին էր:
«Առավոտի» ներկայացուցիչը լրագրող Ռուզան Մինասյանն է, որի հետ փետրվարին դատարան ներկայանալու ծանուցագիր է ուղարկվել նաեւ հրապարակման հեղինակին՝ Տ.Հարությունյանին:

Լրատվամիջոցը նույնպես ուղարկել է իր առարկությունները դատարան:

 
Ռ. Մ.

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031