«Manchester Evening News»-ի թղթակից Ստյուարտ Մեթիսոնը գրում է, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գրոհներից հետո «Օլդ Տրաֆորդի» անվտանգության ծառայությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումից դեռ շատ առաջ բերված է եղել անվտանգության ամենաբարձր աստիճանի:
Անգամ ստուգվել են ստադիոնի հարակից տարածքների կայանատեղիներում թողնված բոլոր ավտոմեքենաները: Այսպիսի միջոցառումների համար պատճառ է դարձել Ստամբուլում Թուրքիայի սուպերգավաթի առաջնության «Բեշիկթաշ»-«Բուրասպոր» հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցած երկու պայթյունները, որոնց զոհ է գնացել մոտ 30 մարդ, շուրջ 200-ն էլ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ mirror.co.uk-ի