Շենգավիթ վարչական շրջանի, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը: Տոնական համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ներկա էին Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամները, նախագահ Գագիկ Մխիթարյանը: Նրանք «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ալեքսանյանին պարգևատրեցին Վ. Խանամիրյան շքանշանով:
«ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան Գևորգ Ալեքսանյանը հիմնադրել է 1996-ին`նպատակ ունենալով ստեղծել ոչ թե ուղղակի պարի խմբակ, այլ պարարվեստի դպրոց: Գևորգ Ալեքսանյանը սովորել, ավարտել ու արդեն 18 տարի աշխատում ու դասավանդում է Պարարվեստի պետական քոլեջում` որպես դասական պարի ուսուցիչ:
Խոսելով դպրոց-ստուդիայի գործունեության մասին` պարոն Ալեքսանյանը նշեց. «Քսան տարիների ընթացքում դպրոց-ստուդիան ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ` արտասահմանյան հյուրախաղեր: Ստուդիայում դասավանդում են դասական պար, հայկական ժողովրդական, ազգագրական, աշխարհի ժողովուրդների և ժամանակակից պարեր»:
«Հայ Արտ Պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնը ևս շնորհավորեց դպրոց-ստուդիային, իսկ «Մինորա» մշակութային կենտրոնը ներկայացավ Բուլղարիայի հրավերով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ