Ջեբրայիլի մարտերում ապրիլի 2-ին նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանն այսօր Գյումրու «Շիրակ» կենտրոնում էր, ուր պատահաբար այցելեց Գագիկ Ծառուկյանը։Նրանց միջև մի փոքր զրույց ծավալվեց․ հերոսի հայրը նեղսրտեց, որ պետությունը ըստ արժանվույն չի գնահատում իր հերոսներին։ «Հրամանատար տղա կորցրեցի, գերեզմանի վիճակը մնաց անմխիթար, մեկը ես, ես իմ ուժերով եմ սարքել․․․»։
Գագիկ Ծառուկյանը Գևորգ Ալեքսանյանին հորդորեց ճշտել ու իրեն փոխանցել այն հերոսների անունները, որոնց գերեզմանները դեռ չեն սարքվել։ «Ինչ էլ անենք, այդ սպին չի անցնի, բայց գոնե թեթևակի ուշադրություն, վերաբերմունք, մխիթարանք, որ զգան հանուն գործի կատարված է, այդ ուշադրությունն ու հարգանքը կա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ