Քիչ առաջ Գյումրիում էր Գագիկ Ծառուկյանը։ Նա Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո, եղավ նաև Գյումրու «Ավտոկայան» տնակային թաղամասում, որից հետո այցելեց նաև «Շիրակ» կենտրոն։ Քանի որ «Շիրակ» կենտրոնը սոցիալական ծրագրեր է իրականացնում, կարիքավորների համար բնակարաններ ձեռք բերում, վառելափայտ է բաժանում, Գագիկ Ծառուկյանը կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանին 30 միլիոն դրամ տրամադրեց այդ ծրագրերը իրականացնելու համար։
Խոսելով իր հետ հանդիպելու եկած գյումրեցիների վիճակի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ անապահով մարդիկ շատ կային, ինքը հորդորել է նրանց մոտենալ Վարդևան Գիրգորյանին՝ օգնություն ստանալու։
«Եթե ամեն մի հայ, ունևոր մարդ իրեն նեղություն տա, աջակցի, մասնակից լինի, որովհետև մի ազգ ենք, պիտի կարողանանք լինենք կողք-կողքի, ամեն մեկս հնարավորության սահմանում ձեռք մեկնենք։ Ուժեղ ենք միասին, մեկի հաջողությունը մեր բոլորինն է», ասաց Գագիկ Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ գյումրեցիներին շատ է սիրում, ուզում է նրանք տեսնեն, որ կան իրենց մասին մտահոգ, աջակցող մարդիկ։
«Գյումրեցիների վիճակը շատ ծանր է, ցանկացած ազգասեր մարդ՝ տեսնելով իր ազգին, իր ժողովրդին․․․ Նորից եմ ասում, ես 30 տարի գյումրեցիների հետ կապի մեջ եմ և՛ գործնական, և՛ բիզնեսի, և՛ բարեկամական։ Տեսնելով ուրախ, զվարթ, ժպտող, հյուրասեր, էն ժամանակ, որ գալիս էինք, եթե նոր բան դուրս եկած լիներ, առաջինը Գյումրիում էր։ Էն ուրախ ժողովրդի այս վիճակը տեսնելով՝ ցանկացած հայրենասեր մարդ իրեն շատ վատ է զգում»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, պետք է միասնական լինել, ուս ուսի տալ, որպեսզի կարողանանք պայքարել և՛ հզոր պետության համար, և՛գործազրկության, և՛ արտագաղթի դեմ, ոչ թե զբաղվեն միմյանց նախանձելով, բամբասելով ու իրար վրա ցեխ շպրտելով։
Քաղաքականություն վերադառնալու մասին էլ ասաց, որ մոտ օրերս հայտարարություն կանի, սակայն իր համար քաղաքականություն մտնելը ինքնանպատակ չէ, ձեռքերը ծալած չի կարող նստել՝ տեսնելով ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները, Արցախի առաջ ծառացած վտանգը, երբ թշնամին ամեն հարմար պահ փնտրում է՝ իր վրեժը լուծելու համար։ Ըստ Գագիկ Ծառուկյանի, բոլորը պետք է միասնական լինեն, մի կողմ դնեն անձնականը ու մտածեն սահմանին կանգնած զինվորի մասին։
«Քաղաքականությունը իմ համար ինքնանպատակ չէ, ես այն մարդկանցից եմ, որ այսօր հասել եմ, աշխարհի մարդկության եթե 90 տոկոսի երազանքը, որ չեն կարողացել, ես հասել եմ․․․ Անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ, բայց կարիք ունեմ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, պետությունը հզոր լինի, հզոր պետությամբ բոլոր խնդիրները կկարգավորվեն։ Այսօր Ղարաբաղի խնդիր ունենք, տեսնելով, որ մենք հզոր ենք, ուրեմն խաղաղ բանակցային կարգով բոլոր հարցերը կլուծենք։ Նոր բաներ չեմ ասում, միշտ էլ ուժեղի հետ հաշվի են նստում, իսկ ուժեղ լինելը եթե մասնատվում է, ուժեղ չեն կարող լինել, պիտի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելով՝ անձնականը մի կող դնել, լինի արդարություն, վստահություն, մրցակցություն։Մրցակցությանը որ տղաս էլ մասնակցի, հավասարի դեպքում հաղթանակը ես իրեն չեմ տա, հիմնականը սա պետք է լինի ժողովրդի մեջ , որ վստահությունը, հավատքը վերականգնվի»,- այսպես պատճառաբանեց իր վերադարձը Գագիկ Ծառուկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
վերադարձեր ե՜ս, չես վերադարձեր
որո՞ւ հոգը
եւ մանաւանդ՝ ի՞նչ տարբերություն
իսկ արդյոք չե՞ս կարող ծառայել Հայրենիքին,
առանց կառավարական պաշտօնի
նոյնիսկ այդպէսով աւելի լաւ կրնաս ծառայել
այս ճամբով, պիտի ծառայես աւելի ներքաղաքական հաշիւների, խաղերի
ամէն դէպքում, կարգին թատրոն է,
այդ ալ՝ դատարկ եւ ձախող
հասկացանք թէ սենարը հիմնականօրէն չի փոխվելու,
չե՞ն կրնար գոնէ նոր դերասաններ որոնել…