Դեկտեմբերի 10-ին կայացավ Նոբելյան հեղինակավոր մրցանակաբաշխությունը,, որի ընթացքում շվեդական եւ նորվեգական հանձնաժողովների կողմից տրվում են մրցանակներ տարբեր ոլորտներում: 2016թ. Գրականության նոբելյան մրցանակը շնորհվել էր ամերիկացի բանաստեղծ, հեղինակ-կատարող Բոբ Դիլանին՝ «ամերիկյան երգի ավանդույթում նոր բանաստեղծական լեզվի մշակման համար», որը հանգամանքների բերումով չի մասնակցել արարողությանը: Արտիստն իր Նոբելյան ճառում գրել է, որ նման հնչեղ մրցանակ ստանալը լուսին թռչելու նման է. «Եթե ինչ-որ մեկը երբեւէ ասեր, որ ես նվազագույն շանս ունեմ Նոբելյան մրցանակ ստանալու, կմտածեի, թե դա նույնն է, ինչ գտնվես Լուսնի մակերեւույթին»:
Դիլանը նաեւ ներողություն է խնդրել, որ չի կարողացել մասնակցել Ստոկհոլմում կայացած Նոբելյան ճաշկերույթին:
Կարդացեք նաև
Արտիստը խոստովանել է, որ երբ տեղեկացել է մրցանակ ստանալու մասին, իսկույն հիշել է Շեքսպիրին: Երաժշտի խոսքերով, բրիտանացի դրամատուրգը իրեն երբեք գրող չի համարել: Ինչ վերաբերում է Դիլանին, ինքը նույնպես երգերը գրել է բեմից հնչեցնելու եւ ոչ թե ընթերցանության համար:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները` Նոբելյան մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից: