ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց, որտեղ կատարվում են աղով ու ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն