Հակերները «կոտրել» են «Սառույցի եւ կրակի երգ» վիպաշարի հիման վրա ստեղծված «Գահերի խաղը» ամերիկյան ֆենտզի ժանրի հեռուստասերիալի սկանդալային դերասանուհի Մեյս Ուիլյամսի ֆեյսբուքյան էջը եւ հրապարակել նրա կիսամերկ լուսանկարները: Չնայած Մեյսը դրանից առանձնապես չի նեղսրտել եւ որեւէ մեկնաբանություն չի արել: Նա այս օրերին Ճապոնիայում է, որտեղ մասնակցում է հեռուստաշոուի:
Բրիտանացի 19-ամյա դերասանուհին հայտնի է իր էպատաժային կերպարով եւ սիրում է միշտ աղմուկների առանցքում լինել: Օրինակ Nylon ամսագրի այս տարվա մայիսյան համարում խոսելով իր բոյֆրենդի ու երկրպագուների մասին, ասել էր, թե հետաքրքրված է նաեւ կանանցով: Դերասանուհու այս հայտարարությունը եւս լայնորեն քննարկել էր սոցցանցերում ու մամուլում: