1992-ին նկարահանված «Հիմնական բնազդ» ֆիլմը ցնցեց Հոլիվուդը` Շերոն Սթոունի և Մայքլ Դուգլասի խաղով ու էրոտիկ տեսարաններով: Այս ֆիլմում Շերոնի մարմնավորած հերոսը գրող- մարդասպան է: Ֆիլմի տեսարաններից մեկում դերասանուհին հարցաքննության ժամանակ ի ցույց է դնում ներքնազգեստի բացակայությունը, ինչը ֆիլմի սկանդալային կտորներից է: Իմիջիայլոց, այս տեսարանի պատճառով 13 դերասանուհիներ, ի տարբերություն Շերոնի, հրաժարվել էին դերից:
Օրերս էլ 23-ամյա հունգարացի հանրահայտ թոփ-մոդել Բարբարա Պավլինն է կրկնել Շերոնի` ժամանակին աղմուկ հանած շարժումը` «Հիմնական բնազդ» ֆիլմից: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են LOVE Magazine պարբերականի համար, տեղեկացնում է 24tv.ua-ն:
https://www.youtube.com/watch?v=3cQepjFakbs