Կանադայի Վինձոր քաղաքում ավարտվեց լողի աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի երեք մարզիկներ: Հայաստանի լողի դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանի փոխանցմամբ՝ մասնակցության առաջին օրը Անի Պողոսյանը նախ 100 մետր ազատ ոճում ցույց է տվել 0.59, 43 արդյունք՝ 127 մասնակիցների մեջ գրավելով 87-րդ տեղը, ապա նույն ոճի 200 մետրը հաղթահարել է 2.10,64-ում (63-րդ տեղ 84 մասնակցի մեջ)`սահմանելով հանրապետության պատանիների երկու ռեկորդ: Ռաֆայել Վասիլյանի խոսքերով, երկու օրերի ընթացքում ընդհանուր առմամբ վատ տեղեր չեն զբաղեցրել նաեւ Վլադիմիր Մամիկոնյանն ու Վահան Մխիթարյանը:
Աշխարհի առաջնությանը զուգահեռ անցկացվել է նաեւ FINA-ի համաժողովը, որի ժամանակ քննարկվել են օլիմպիական հաջորդ փուլում ջրային մարզաձեւերի զարգացման հետ կապված հարցեր, մասնավորապես, որպեսզի աշխարհի բոլոր առաջատար լողորդները իրենց առաջավոր փորձը փոխանակեն մյուսների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio.com-ի
Կարդացեք նաև