Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օրվա ընթացքում հնարավոր է ավտոճանապարհը գործի որոշակի սահմանափակումներով։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն