«Վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի խախտում տեղի չի ունենում: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք հետ մղել հակառակորդի առաջխաղացումը եւ թույլ չտալ մեր թիկունք ներթափանցել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Տավուշի մարտական դիրքերից մեկի հերթապահ-զինծառայող Ռուսլան Մկրտիչյանը:
«Կարծում եմ՝ զինվորն այսօր միայն խաղաղության կարիք ունի, մնացածը՝ նորմալ է»,-անկեղծանում է Մկրտիչյանը, ապա մաղթանք հղում իր փոքրիկին եւ ողջ հայությանը. «Խաղաղություն լինի, պատերազմ չլինի, մեր փոքրիկներն էլ մեծանան ազատ-անկախ Հայաստանում՝ խաղաղ երկնքի տակ»:
(Նկարահանումը կատարվել է օրերս ՀՀ ՊՆ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողների՝ Տավուշի սահման կատարած այցի ժամանակ):
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ