Անգլիայի մայրաքաղաքում մեկնարկած շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի երկրորդ տուրում, որին մասնակցում են 10 ուժեղագույն գրոսմայստերներ, Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 32-րդ քայլում ոչ-ոքի արեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մրցաշարային աղյուսակը 2,0 միավորով միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, որի մրցակիցը հաջորդ փուլում Լեւոն Արոնյանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ