Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբի մոտ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 29 մարդ, 166-ը մարմնական վնասվածքներ ու վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը: Վերջինիս փոխանցմամբ, զոհվածներից 25-ը ոստիկաններ են: Ներքին գործերի նախարարը նշել է նաեւ, որ 10 մարդ կասկածվում է կատարվածի հետ կապ ունենալու մեջ:
Դեկտեմբերի 10-ին ֆուտբոլային խաղից երկու ժամ հետո էին որոտացել երկու պայթյունները: Ուժային կառույցի ղեկավարը հայտարարել է, որ հնարավոր է երկրորդ պայթյունն իրականացրած լինի մեքենայում գտնվող մահապարտ ահաբեկիչը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածն ահաբեկչություն է որակել: Reuters-ի փոխանցմամբ, երկրի նախագահն ասել է, որ այն ուղղված է եղել խաղաղ բնակչության եւ Թուրքիայի անվտանգության դեմ: Իսկ ըստ Ինտերֆաքսի, թուրքական ոստիկանությունը դրանում մեղադրում է քուրդ անջատողականներին եւ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:
Կարդացեք նաև
Milliyet–ն էլ գրում է, որ Թուրքիայում դեկտեմբերի 11-ին սգո օր է հայտարարված, երկրի բոլոր պետական հաստատությունների վրա գտնվող դրոշները խոնարհված կլինեն:
https://www.youtube.com/watch?v=Uo9lwINtpoQ
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները` Reuters-ի