Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ:
Արծարծվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, ինչպես նաեւ համահայկական եւ մշակութային բնույթի տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք մեծապես նպաստում են տարբեր գործընթացների եւ զարգացումների ավելի համապարփակ պատկերացմանը, առկա խնդիրների արդյունավետ լուծմանը, ներհայկական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև