ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ տեղ առկա է մերկասառույց:
Սիսիան-Զանգեր հատվածում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն:
Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ